Հունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացրել են, որ Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդը հաջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի, բանաձև է ընդունել, որում նշվում է՝
«Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա։
• Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները:
• Կոչ ենք անում միջազգային հանրությանը (Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին) ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները:
• Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է.
• Հաջորդ 5 ամիսների ընթացքում՝ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ, բարձրացնել հայկական դրոշը քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին»: