Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։
Այսօր Իջևանի ԲԿ-ում՝ բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ, լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։
«Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին։
#կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: