Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ և իրազեկման աշխատանքներ են կատարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայումս որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։
Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակները ճիշտ կրելու, ձեռքերն ախտահանելու, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ։