ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց, որ անկախ բանակցություններից ու պայմանավորվածություններից՝ մինչև չլինեն վերիֆիկացիայի մեխանիզմներ, որի վերաբերյալ առաջարկություններ ու հարցադրումներ մեր Զինված ուժերը մշակում է, լիարժեք հրադադար լինել չի կարող։
«Որովհետև շատ առարկայական է, որ լինեն մեխանիզմներ, որոնցով հնարավոր լինի վերահսկել հրադադարը և բացահայտել խախտողին։ Ինչու չէ՝ նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմն ու ագրեսիան սկսել է Ադրբեջանը։ Շատ կարևոր է ֆիքսել, թե ինչպես սկսվեց պատերազմը»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։