Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի ու նրանց հազարավոր ջիհադական ահաբեկիչների սանձազերծած դաժան ու արատավոր պատերազմն ընթանում է արդեն մեկ ամսից ավելի՝ տեղեկացնում է Greek City Times պարբերականը:
«Իսլամական պետության» ջիհադականների ներկայությունը համահունչ է Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային նկրտումներին ու սանձարձակ քաղաքական մշակույթին: Սա նաև խոսում է Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի՝ այս երկրների հանդեպ շարունակվող վտանգավոր պասիվ դիրքորոշման մասին:
Պարբերականն անդրադարձել է Թուրքիայի մարդասպան, նեոֆաշիստական «Գորշ գայլերի» վերջին օրերի գործողություններին: Լրատվամիջոցի հավաստմամբ՝ անակնկալ չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ջիհադական ահաբեկչների երկարամյա դաշնակիցներն են:
Պարբերականն անդրադարձել է նաև 1920-ականներին խորհրդային բռնապետ Ստալինի կողմից Արցախի՝ Ադրբեջանին բռնակցման փաստին՝ հավելելով, որ մինչև 1918 թվականը Ադրբեջան պետություն կամ ադրբեջանցի ազգ գոյություն չի ունեցել: