«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կիրառվող ֆոսֆորային զինատեսակների մասին:
«Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ»,- Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: