ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է Россия 24-ին տված հարցազրույցում:
Զախարովան հայտնել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մոսկվան Երևանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները կկատարի այն դեպքում, եթե ռազմական սպառնալիք լինի հենց Հայաստանի տարածքին:
Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափին, ապա ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ հարցը լրացուցիչ կքննարկվի: