Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա, որտեղ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:
Հատուկ բանագնացն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ:
Երկու կողմերը քննարկել են Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացման հարցը, որի հետևանքով մահացել են հարյուրավոր մարդիկ:
Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարարը մինչ այդ եղել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում:
Իրանական կողմը հակամարտող կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային օրենքներին: