Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին՝ տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից:
Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել են կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: