Գերմանական Spiegel պարբերականն անդրադարձել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սիրիացի վարձկանների տեղափոխմանը:
Պարբերականը գրում է, որ շաբաթներ շարունակ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում Կովկաս: Նրանք պետք է իրականացնեն Թուրքիայի նախագահի իշխանության հզոր ֆանտազիաները: Շատերն իրենց կյանքով են վճարում:
Հոդվածագրի «հերոսն» այս անգամ սիրիացի վարձկան Թարեքն է, որը ողջ է վերադարձել: Նրա հավաստմամբ՝ սիրիացի հազարավոր վարձկաններ Թուրքիայից սեպտեմբերից անմիջապես տեղափոխվում են Ադրբեջան՝ առաջնագիծ:
Սիրիացի վարձկանը պատմում է, որ ամենաշուտը վերադառնում են սպանվածները: Հակառակ դեպքում, վարձկանները, ամենայն հավանականությամբ, այնտեղ կմնան ամիսներ շարունակ: Այս վարձկանի տուն վերադառնալը կարելի է մեծ բարեբախտություն համարել: