Պատերազմի հետևանքով այս օրերին ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիները սոցիալական ի՞նչ աջակցությունից են օգտվում, ինչպե՞ս է կազմակերպվում թոշակների և նպաստների բաշխման կարգը:
«Խորքային ուսումնասիրությունները շարունակվում են, բայց առաջնայինը կեցության, սննդի, հագուստի և նաև հիգիենայի պարագաների տրամադրումն է: Այս պահին հիմնականում զբաղվում ենք կեցության հարցերով, համակարգում ենք հյուրատների կամ այն մասնավոր սեկտորի տրամադրած կացարանները, որտեղ կարող են ժամանակավոր բնակվել մեր հայրենակիցները և, համագործակցելով մասնավոր սեկտորի մյուս գործընկերների հետ՝ նաև սննդի, հիգիենայի պարագաներն ենք փորձում տրամադրել և համակարգված աշխատել, որովհետև օգնել ցանկացողները շատ են, տարբեր ոլորտներից են»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: