Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի:
Ցուցարարները պարզել են «Արցախն ուժեղ է», «Ալիև ու Էրդողան բռնապետներ», «Արցախի ճանաչում», «Կանգնեցրո՛ւ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան» պաստառները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակներ են փոխանցվել բոլոր երեք քաղաքից: