Հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1696 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 37 263 է: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2906 պացիենտ: Երկրում վարակը հաղթահարել է ընդհանուր հաշվով 19 818 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 285:
Կարանտինային գոտում է գտնվում 3070 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է՝ 4200 պացիենտ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2324 պացիենտ: