Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:
Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է...
Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- գրել է նախարարը: