Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքների կացարանի ապահովման գործընթացը: Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հիշեցրել է՝ ժամանակավոր կայանման հասցեն՝ Երևան Քանաքեռ -Զեյթուն համայնք, Հրաչյա Ներսիսյան 14/1, Հայորդյաց տուն:
Հայաստան ժամանողներին այստեղից կուղղորդեն կացարաններ: Արցախի քաղաքացիների համար մինչև 2021-ի հունվարի 15-ը երկարաձգվել է բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու ժամկետը: Սոցապփոխնախարարը տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերից կատարվում են նաև Արցախի քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների վճարումները:
Գումարը կարող են ստանալ ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող «Հայփոստի» բաժանմունքից՝ անձը հաստատող փաստաթղթով: Տաթևիկ Ստեփանյանը հորդորել է կացարան փնտրելու դեպքում սոցցանցում հայտարարություն անելու փոխարեն, զանգել թեժ գծի հեռախոսահամարներով: