Վերջին օրերին սոցիալական ցանցերում անհատական և առանձին խմբեր կոչ են անում կազմակերպել և մասնակցել Մոսկվայում տարբեր ակցիաների:
Գիտակցելով յուրաքանչյուրի խոր մտահոգությունը և ծայրաստիճան ուշադիր լինելով իրավիճակի նկատմամբ` մենք կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններից, չտրվել հնարավոր սադրանքներին և չխախտել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը:
Մենք նաև խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ: