ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջին փոփոխությունները:
«ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով հստակեցվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված դրույթները:
Քանի որ այս ընթացքում շատերն են հետաքրքրվել այս հարցով, ասեմ՝ նախագիծը ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ։
Այսինքն՝ պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները, չի կարող ձեռք տալ ձեր ավանդներին։
Այնպես որ, հանգիստ եղեք։ Նախագծում հատուկ շեշտված է այդ դրույթը, և այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի կարող տալ»,- պարզաբանել է Թունյանը։
Պատգամավորն ավելի ուշ նաև հավելել է, որ օրենքը չի տարածվում նաև արժեթղթերի և գույքային իրավունքների վրա:
Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը բացառությամբ՝
եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները, որը կարգավորում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, ընթացակարգը և երաշխիքները, գույքին հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները: