Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում ցավով հայտնել է՝ անմահների գնդին են միացել Նարեկ և Ռուստամ սարկավագները՝ Քրիստոսի հաղթանակած հարության, հաղթանակած մարտիկները:
«Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստեփանակերտում, տաք ողջագուրվեցինք վերստին հանդիպելու հույսով, իսկ վերջին զանգս անպատասխան մնաց...
Ռուստամիս հետ դարձյալ վերջին զանգս անպատասխան մնաց, ուզում էի ասել՝ հպարտ եմ քեզանով և...... կներե՜ս.... կիսատ մնաց... Ռուստամիս հետ կիսատ մնացի... Կներես տղաս, կներե՜ս:
Հանդիպելու ենք... Հրեշտակ զավակներ...
Մարդի՛կ, սիրե՛ք իրար, ժամանակ մի՛ կորցրեք ասելու և ապրելու սիրո մեջ՝ հաջորդ վայրկյանը ուշ կարող է լինել...
Ձեր աղոթքի և արյան պատասխանը միայն վերջնական հաղթանակն է լինելու»,- գրել է Տավուշի թեմի առաջնորդը: