ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի Ասրյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում: