Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով.
«Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
Պատերազմի առաջին իսկ օրվանից դուք բազմիցս դիմել եք մեզ Հայաստանում կամավորական աշխատանք կատարելու համար: Այս նպատակով մեր գործընկերների՝ «Հայ կամավորների բանկ» ՀԿ-ի և «Դեպի Հայք» կազմակերպության հետ մենք ստեղծել ենք գրանցման առցանց հարթակ: Այցելե՛ք հղմամբ ձեր տվյալները թողնելու համար, եթե արդեն իսկ ժամանել կամ պատրաստվում եք մեկնել Հայաստան` https://cutt.ly/AgUYlXR:
Հիշեցնում ենք, որ հարթակը նախատեսված է բացառապես կամավորական աշխատանքի համար և չի ներառում բժշկական և ռազմական բաղադրիչը»: