Մեր հերոս տղերքը ոտքի են կանգնում՝ հայտնել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:
«Արմենը հոկտեմբերի 2-ին Հադրութում ստացել է ականապայթյունային բեկորային միջանցիկ վիրավորում:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում հոկտեմբերի 20-ից։ Այս կարճ ժամանակում Արմենն արդեն քայլում է առանց ձեռնափայտի։
Այ, այսպես մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու»,- ասված է կենտրոնի գրառման մեջ: