Արդեն երրորդ օրն է, ինչ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերածվել է քողարկող ցանցեր պատրաստելու հարթակի՝ հիշեցրել է ԿԳՄՍ նախարարությունն ու հրապարակել լուսանկարներ:
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն
երրորդ օրն է՝ մեր ժողովրդի համար ճակատագրական այս պահին, առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար թատրոնի բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:
Թատրոնի ամբողջ անձնակազմը, 24-ժամյա ռեժիմով, մի քանի հերթափոխով աշխատում է: Աշխատանքներին մասնակցում են նաև այս գործի գիտակ կամավորներ:
Թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ՝ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա այս ձևով մեր քաջարի զինվորին աջակցություն ցուցաբերելու»,- ասված է նախարարության գրառման մեջ: