Հայ դատի հանձնախմբի Ֆրանսիայի գրասենյակի Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Դիժոնում թուրք ազգայնականները, որոնց թվում կան նաև «Գորշ գայլեր» թուրքական խմբավորման անդամներ, ծածանում Թուրքիայի և Օսմանյան կայսրության դրոշներ, քայլում քաղաքի փողոցներով և հնչեցնում սպառնալիքներ:
Հանձնախումբը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան կտա տեղի ունեցածին:
«Ֆրանսիան Թուրքիա չէ: Վախը չպետք է հաղթի օրենքի գերակայությանը»,- ասված է տեսանյութին կից գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն տեսանյութ է հրապարակել Թվիթերի իր միկրոբլոգում, որին կից գրել է, որ թուրք ազգայնականներն ամեն օր մարտահրավեր են նետում Ֆրանսիայի իշխանություններին, և այս գիշեր հերթը հասել է Դիժոնին: