Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասի՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ վերլուծաբանների՝ դեռ կան ազգային անվտանգության սպառնալիքներ՝ կապված ծայրահեղական իսլամիստների գործունեության և ազդեցության հետ, հատկապես ոչ մահմեդական երիտասարդների ներգրավման գործում՝ նշել է Պատրուշևը:
Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, նկատվում է արմատական շարժումներին մասնակցող դեռահասների քանակի աճ: Գերատեսչության տվյալներով՝ սոցցանցերում դեռահասների թիվն արդեն գերազանցել է 70 հազարը: Սա հանգեցնում է հանցավոր խմբերի ձևավորմանը՝ ասել է Պատրուշևը: