ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանական Hərbi Xəbərlər və Məlumatlar ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Բեգլարյանը նշել է, որ այն ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել։