ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի էջում գրառում է կատարել՝ պետքարտուղարությանը կոչ անելով դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։
«Ադրբեջանական զինուժի կողմից ռազմական հանցագործությունները շարունակում են աճել։ Ադրբեջանը հրթիռակոծել է ծննդատունը, որն օգտագործվում է COVID-19-ով պացիենտների բուժման համար, պատմական եկեղեցին և Արցախի բազմաթիվ այլ քաղաքացիական օբյեկտներ։ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է դատապարտի այս նողկալի գործողությունները»,- նշել է Փալոնը: