Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում տեղի է ունեցել ևս մեկ հարձակում՝ տեղեկացնում է Russia today-ը:
Դանակով զինված տղամարդը Allahu akbar բղավելով հարձակում է գործել քաղաքի փողոցներում պարեկություն իրականացնող իրավապահ մարմինների վրա: Ոստիկաններն անմիջապես արձագանքել են: Իրավապահները կրակել ու ոչնչացրել են ոճրագործին:
Այս հարձակմանը նախորդել էր Նիսի եկեղեցում տեղի ունեցած ողբերգությունը, որի ժամանակ հանցագործը սպանել էր երեք հոգու, գլխատել՝ մի կնոջ: