ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցը սկսեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը մեջբերելով, միաժամանակ ընդգծելով՝ վերջին 2 օրերին հնչում են պատերազմող երկրի համար անընդունելի հայտարարություններ:
«Հաղթում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են պարտությունները նույնքան բնական ընդունել, որքան հաղթանակները։ Երբեք ոչ մի պատերազմող ժողովուրդ ապահովված չի եղել անհաջողություններից։ Վերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, որոնք կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել և համախմբված, հետևողականորեն շարունակել պայքարը։ Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած՝ ինքներս մեր մեջ թշնամի փնտրենք»,- ասաց նա: