Առավոտյան ժամը 8:00-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ժամը 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ:
Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»,- գրված է հաղորդագրության մեջ: