Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:
«Ներկայացվել է Արցախի անկախության ճանաչման բանաձև»,- ասել է Կարախանյանը:
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էր Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը: