Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցներին մասնակցում էր նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, որն Արցախի դեմ ռազմական ագրեսիայի առաջին օրերից մեկնել է ռազմաճակատ: Նա հիմա վերադարձել է տուն, բայց կարճ ժամանակով։
«Պատերազմը շատ դաժան է, բայց մեր բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։ Կամավորագրվել եմ նրա համար, որ, պատմաբան լինելով, շատ լավ գիտակցում եմ, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։ Ինչո՞ւ 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության. բոլորը հարցնում են: Պատճառը մեկն էր․ մենք չունեինք պետություն, չունեինք բանակ, չունեինք մարտական ոգի, և թուրքերը՝ Թալեաթ փաշայի գլխավորությամբ, իրականացրին Հայոց ցեղասպանությունը։
Եվ 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր Հայրենիքի նկատմամբ։ Բայց այօր մենք ունենք պետություն, բանակ, մարտական ոգի, հզոր Սփյուռք և դիմակայելու ենք թշնամուն։ Թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ մնա մեկ հայ, այն է՝լ թանգարանում»,- նշեց Միքայելյանը։
Պատմաբանը կոչ արեց բոլորին՝ կամավորագրվել ու առաջնագիծ մեկնել, որ ավարտին հասցնենք այն պատերազմը, որը սկսել են մեր հայրերը։
«Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Համոզված եմ, որ լինելու է մեր հաղթանակը։ Վստահեցնում եմ՝ առաջնագծում հայ զինվորը չունի ոչ մի խնդիր։ Մենք չունենք զենքի, համազգեստի, ուտելիքի խնդիր։ Մենք ջախջախելու ենք թշնամուն հենց իրենց բնի մեջ»,- նշեց նա: