Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց՝ «Պետք է դիմադրենք և հաղթենք՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:
«Այո՛, ուրիշ ճամփա չկա: Սա յուրաքանչյուր հայուն և ողջ հայության հանձնառությունը պետք է դառնա՝ հավատքով շաղախված ու վճռակամությամբ կռանված: Հաղթելու համար պետք է համախմբվինք և մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի պաշտպանության: Պետք է վստահինք մեր հավաքական ուժին, զորավիգ կանգնինք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք դռները մեր բոլոր բարեկամներուն: Զինվորական հաղթանակը պիտի ապահովե մեր քաղաքական հաղթանակը»,- ասված է գրառման մեջ: