«Մարտական ծառայություն» մեդալի հերթական շքանշանակիրն ավագ լեյտենանտ Սերգեյ Մկրտչյանն է, Արիության մեդալի էլ կարժանանան լեյտենանտ Մարտին Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Գրիգորյանը։ Նրանք մարտական գործողությունների ընթացքում ոչնչացրել են հակառակորդի 6 ԱԹՍ։
1 ԱԹՍ էլ պահեստազորային Դավիթ Հարությունյանն է խոցել, «Մարտական ծառայության» մեդալ նա էլ կստանա։
Մարտադաշտից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում էլ աչքի են ընկել կամավորականներ՝ բուժակ Սամվել Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Հարությունյանը։ Նրանք էլ կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով։
Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար «Մարտական ծառայություն» մեդալի կարժանան շարքային-պայմանագրայիններ Գարուն Բաբայանը, Արա Շաքարյանը, Արարատ Սաղյանը և սերժանտ-պայմանագրային Նվեր Քամալյանը:
«Մարտական ծառայության» մեդալի մյուս դափնեկիրն էլ վարորդ, շարքային-պայմանագրային Դավիթ Մկրտչյանն է, նա հմուտ և համարձակ գործողություններով նպաստել է մարտական խնդիրների հաջող կատարմանը։
Պատերազմական պայմաններում զինկոմիսարիատի աշխատանքը կազմակերպելու համար էլ փոխգնդապետ Անդրեյ Ներսեսյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պետական բարձր պարգևին՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանին էլ արժանացել է գնդապետ Արայիկ Հարությունյանը՝ զինվորականը ճիշտ է կազմակերպել հրետանու աշխատանքը՝ արդյունքում ջախջախել թշնամու մեծաթիվ ուժեր։