Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, և քաղաքացիական բնակչության թիրախավորումը մեծապես պայմանավորված է հայատյացությամբ և էթնիկ զտումներով՝ հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ հիմա այդ ամենն Արցախից տեղափոխվում է միջազգային հարթակ:
«Ֆրանսիայում տեղի ունեցող հակահայկական ցույցերը դրա դրսևորումն են: Մենք ասել ենք, որ դրա դեմ կան պայքարելու իրավական լծակներ, կա խտրականության վերաբերյալ կոնվենցիա, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ ռասայական, էթնիկական խտրականությունից: Այդ կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կա Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ Հայաստանը կօգտագործի այս գործիքը, և Ադրբեջանի դեմ դատական հայց կներկայացվի: