Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, որը փորձել է հարձակում գործել Ջեդդահ քաղաքում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Պարբերականը հայտնում է, որ սաուդցի տղամարդը հասցրել է դանակահարել անվտանգության աշխատակցին: Հայտնի է դարձել, որ տուժածը հոսպիտալացվել է:
Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում խիստ դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ վիրավորված անվտանգության աշխատակցի առողջական վիճակը կայուն է: