Հայր, դուստր, որդի՝ Բորիկ, Լիանա, Հրայր Աղաբեկյանները բժիշկ են, աշխատում են Մարտունու շրջանի հիվանդանոցներից մեկում:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Բորիկ Աղաբեկյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Արցախյան գոյամարտի՝ 90-ականների պատերազմում և հետո՝ հարաբերական խաղաղ պայմաններում, իսկ այսօր իր կռիվը շարունակում է երկու զավակների հետ՝ հայրենիքի պաշտպանների կյանքը փրկելով: