Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան այն հայտարարությանը, որում ԱՄՆ քաղաքացիներն զգուշացվում են չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:
«Շարժեր, կուտակումներ ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց ընդհանրապես իրավիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ: