ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ-ում ճանապարհորդող իր երկրի քաղաքացիներին կոչ անելով չայցելելել Արցախ և Հայաստանի մի շարք մարզեր ու քաղաքներ:
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են: Մի՛ ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիների զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս: ԱՄՆ դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հանձնարարել է չայցելել ստորև թվարկված տարածքներ, նույնը հորդորել նաև ԱՄՆ քաղաքացիներին․
-
Տավուշի մարզ - «Դիլիջան» ազգային պարկից հյուսիս գտնվող Մ4 և Մ16 մայրուղիներից արևելք և մինչև Վրաստանի հետ սահմանը,
-
Գեղարքունիքի մարզ - Սևանա լճից արևելք և հարավ և Մ10 մայրուղուց արևելք,
-
Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։
ԱՄՆ դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։