Հոկտեմբերի 29-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1709 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 35567 է՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2075 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 16904 Է:
Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր առմամբ գրանցվել է 273 մահվան դեպք:
Կարանտինային գոտում գտնվում է 3324 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է՝ 4209 պացիենտ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2346 պացիենտ: