ԱՄՆ Կոնգրեսի երեք հայազգի օրենսդիրներից մեկը՝ Էնթոնի Բրինդիսին, դիմել է Կոնգրեսին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիային: Կոնգրեսականը, մասնավորապես, նշել է, որ լարվածության սրման հետևանքով զոհեր կան երկու կողմում էլ: Թուրքիայի ռազմական օժանդակությամբ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը պետք է դադարեցվի, պետք է վերջանա հայերի դեմ իրականացվող ագրեսիան՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
«Վերջերս միացել եմ Արցախում մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվություն կրող Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Մայք Պոմպեոյին ուղղված դեմոկրատների ու հանրապետականների կոչին»,- նշվում է հայտարարության մեջ: