Եվրամիությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում։ Փոխանցում է TACC գործակալությունը:
«Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և շուրջ դեռևս շարունակվում են»,- գրված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են հայտնվում քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մասին: ԵՄ-ում կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին: