Բասկերի երկրի Գերնիկա-Լումո քաղաքն ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել Արցախում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ, որում ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին և վերահաստատել է Բասկերի երկրին Հայաստանի հետ միավորող ամուր բարեկամական կապերը:
Գերնիկա-Լումոն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է արել, ինչպես նաև վերահաստատել, որ խնդրի միակ և երկարատև լուծումը պետք է գտնվի բանակցությունների միջոցով՝ հիմնված լինելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության ազատ կամարտահայտության վրա: