ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
«Բա չիմացաք՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գանջալիևը ադրբեջանական կողմից ագրեսիայի սանձազերծումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, հանրային հրավեր է կազմում Ֆեյսբուքում՝ հրավիրելով ադրբեջանցիներին հոկտեմբերի 18-ին հանրահավաք անել Ստեփանակերտում:
Այս զավեշտը մի կողմից ակնհայտ է դարձնում ադրբեջանական ռազմական ծրագրերի ձախողումը, մյուս կողմից՝ ցույց տալիս, որ ադրբեջանցիները շարունակում են ապրել երևակայական աշխարհում՝ հեռու իրականությունից և տարված իրենց իսկ քարոզչությամբ:
Հրավերում նշվում է՝ «Մուտքն ազատ է»:
Այդ առիթով նշեմ, որ ինչպես ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է նշել՝ «Բարի գալուստ դժոխք»:
Այստեղ ադրբեջանական ագրեսիային և հայերի բնաջնջման փորձին մեր պատասխանը պատժիչ և դաժան է: