Հոկտեմբերի 29-ից արգելվում է Ադրբեջանի Լենքորան քաղաքի, Ջալիլաբադ և Մասալա շրջանների ելումուտը, որտեղ բնակչության մեծ մասը թալիշներ են: Այս մասին տեղեկացնում է Infoteka24-ը:
«Բացառություն են կազմում միայն հատուկ նշանակության՝ շտապօգնության, հրշեջ ծառայության ավտոմեքենաները, ինչպես նաև բեռնատարները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հայտարարվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառի մասին, մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ շրջաններում վրդովված են տեղացի բնակչության ուժային մեթոդներով զորահավաքից: Զորահավաքից հրաժարվելու թալիշների բազմաթիվ փորձեր դաժանորեն ճնշվել են:
Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները զգում են էթնիկ խտրականությունը և մոբիլիզացիայի անվան տակ նույնիսկ ցեղասպանությունը՝ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին:
Շատ վկայություններ կան այն մասին, որ թալիշներին, լեզգիներին ու ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ուղարկում են ռազմաճակատի առավել վտանգավոր հատվածներ՝ նրանց դարձնելով «թնդանոթի մսացու»: