ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է այն սկզբունքային դիրքորոշումը, որ Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ճեպազրույցի ժամանակ:
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց այդ բնիկ ժողովրդի: Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առաջին օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք առավել քան խոսուն են»,- ասաց Նաղդալյանը: