2020 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի միջոցով տրամադրված վարկերի մասով Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրության գործողության ողջ ընթացքում՝
-
չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում.
-
մարումների ուշացումների վերաբերյալ տեղեկությունները վարկային ռեգիստր չեն ուղարկվում.
-
բանկերի կողմից վարկառուների քարտային և այլ բանկային հաշիվներից վարկերի մարումների նպատակով ավտոմատ գանձումներ չեն իրականացվում:
Եթե որևե պատճառով կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով:
Միաժամանակ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն բնակչության շրջանում զգայուն այս հարցի վերաբերյալ՝ հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից: