ԱԱՏՄ-ը ստուգայցեր է իրականացրել Լոռու մարզի Տաշիր քաղաքում․ նկատվում է տնտեսվարողների մոտ դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։
ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնը կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանումն այսօր դիտարկել է շուրջ 3 տասնյակ տնտեսվարողի մոտ, այդ թվում՝ դեղատներ, հեռահաղորդակցման սպասարկման կետեր, գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ:
Մասնագիտական խմբերի դիտարկմամբ՝ առավել հաճախ հանդիպող թերությունները վերաբերում են ժամը 10:00-12:00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետի խախտմանը և համաճարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից չունենալուն:
Տաշիրում կարևոր առաջընթաց է նկատվում՝ տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների կողմից դիմակները բարեխղճորեն և ճիշտ կրելու առումով։ Դրան նպաստել են նաև տեսչական մշտական ստուգայցերն ու զգուշացումները։
ԱԱՏՄ-ը հերթական անգամ իրազեկում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու և հաճախորդների սպասարկման կանոնները ճիշտ կազմակերպելու համար սահմանված են հատուկ կանոններ, որոնց պահպանումը պարտադիր է, այլապես սահմանված են պատասխանատվության միջոցներ՝ տուգանքի տեսքով։