Սյունիքում ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների առանձնակի խախտումներ չեն արձանագրում։
«Տնտեսվարողների մոտ արձանագրվող խախտումներն առավելապես ենթակա են տեղում շտկման, ինչի հրահանգը և տրվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների կողմից։
Առավել մտահոգիչ է անհատ քաղաքացիների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ չկրելը»,- ասվում է հաղորդագրության մեջ: