ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կգտնվի երկու կողմերի շահերի հավասարակշռությունը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Որտե՞ղ է կամ ինչո՞ւմ է այդ երկարատև կարգավորումը: Նրանում, որ գտնվի շահերի հավասարակշռությունը, որը հարմար կլինի երկու կողմին էլ՝ ինչպես Ադրբեջանի ժողովրդին, որին մենք վերաբերվում ենք անփոփոխ հարգանքով, այնպես էլ նաև հաշվի առնվի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը: Որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան, որ միաժամանակ ստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ բոլոր ենթակառուցվածքային հնարավորությունների ապաարգելափակմամբ ու զարգացմամբ, որոնք հիմք կհանդիսանան Ադրբեջանի, Հայաստանի և հենց Լեռնային Ղարաբաղի զարգացման համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը ВТБ Капитал-ի ներդրումային համաժողովի լիագումար նիստում: