Խորհրդային ղեկավարությունն արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել՝ ղարաբաղյան առաջին հակամարտության ժամանակ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Հակամարտությունն ինչից է սկսվել՝ էթնիկ բախումներից: Եվ Խորհրդային Միության այն ժամանակների ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չի ձեռնարկել՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերը զենքն իրենց ձեռքն են վերցրել և ինքնուրույն արել դա»,- ВТБ Капитал ներդրումային համաժողովի լիագումար նիստում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: